Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Արժի, որ այս գեղանկարի պատճենը ներկայացված լինի ՀՀ դեսպանատներում

Արժի, որ այս գեղանկարի պատճենը ներկայացված լինի ՀՀ դեսպանատներում
27.10.2025 | 12:54

16-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Հոլբեյնի «Դեսպանները» անունով հանրահայտ այս աշխատանքը ստեղծվել է 1533 թվականին:

Վերածննդի ժամանակաշրջանի այս վարպետին իրավամբ կարելի է համարել գեղանկարչության հանճարեղ ներկայացուցիչներից մեկը: Այս աշխատանքում ֆանտաստիկ մանրակրկիտությամբ վերարտադրված է ամեն մի մանրուք, որոնցից երկուսն առնչություն ունի Հայաստանի հետ:

Առաջինը՝ հայկական գորգն է, որի յուրաքանչյուր հանգույց նկարված է առանձին-առանձին:

Երկրորդը` գլոբուսն է, որի վրա խոշորացույցով կարելի է կարդալ լատինատառ Armenia տեղանունը:

Արժի, որ այս գեղանկարի պատճենը ներկայացված լինի ՀՀ դեսպանատներում:

Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 1533 թ.

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ